Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը բարոյական արժեք է ինչն անում է լիակատար հարգանք մյուսի նկատմամբ։ Հետևաբար հանդուրժողականություն դա հասարակության կյանքում հիմնարար վերաբերմունք է: Առաջին հայացքից պարզ է պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է։ Երբ փորձում ես լինել հանդուրժող դրա հետ մեկտեղ նաև լինեմ ես համբերատար։

Կոռուպցիա

Կոռուպցիան միջոց է, կատարելու արգելված բանը փողի միջոցով։

Հանրային հատվածի կոռուպցիա․ Հանրային հատվածը կառավարությունն ու նրա ապակենտրոնացված ստորաբաժանումներն են, որոնք օգտագործում են պետական միջոցները և մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք միտված են քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Այս մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում կատարված որևէ չարաշահում հանրային բաժնի կոռուպցիա է։ Այն կարող է դրսևորվել կաշառակերությամբ, նեպոտիզմով և այլն։

Մասնավոր հատվածի կոռուպցիա․ Մասնավոր հատվածը ընդգրկում է ցանկացած կառույց կամ ընկերություն, որը չի վերահսկվում հանրային բաժնի կողմից և որը ունի սեփական ֆինանսական միջոցներ։ Մասնավոր բաժնի կոռուպցիան սահմանվում է, որպես տվյալ կառույցի ներսում գործող որևէ խմբի կայացրած որոշումների կամ գործողությունների այնպիսի շրջանակ, որոնք հանդիսանում են վստահված լիազորությունների չարաշահում։

Քաղաքական կոռուպցիա․ Քաղաքական որոշումներ կայացնողների կողմից քաղաքականությունների, ինստիտուտների և ընթացակարգերի մանիպուլյացիա ռեսուրսների բաշխման և ֆինանսավորման գործում,որով քաղաքական որոշումներ կայացնողները չարաշահում են իրենց դիրքը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, կարգավիճակը և հարստությունը։

Հարցեր

1.Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները։
Կոնֆլիկտը տարբեր տարաձայնություններն են, որոնք ծագում են հասարակության անդամների միջև: Օրինակ՝ կոնֆլիկտ կարող են առաջացնել տարբերվող  կրոնական հայացքները, տարբերվող գիտելիքները, մասնագիտական կարգավիճակը, շահերը և այլն:

2.Ինչպե՞ս եք ձեզ դրսևորում կոնֆլիկտային վիճակներում։
Ես ինձ կոնֆլիկտների ժամանակ այդքան էլ հանգիստ չեմ դրսևորում։

3.Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը եթե, կոնֆլիկտներ չլիներ։
Ըստ ինձ մարդիկ կլինեին ավելի բարի և ոչ ագրեսիվ, նաև չէին նեղանա իարից։

4.Մարդկային բնավորության, ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը։
Չարությունը, նախանձը, տարբեր աշխարհայացքը և այլն։

5.Որո՞նք են համագործակցության առավելությունները։
Չգիտեմ։

6.Կարելի է՞ ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է։
Իհարկե ոչ, քանի որ դա նրա իրավունքն է։

7.Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի։
Ոչ, քանի որ դա մարդու իրավունքների խախտում է։

8.Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը։
Ոչ, որովհետև բոլորի հետ չէ, որ պետք է համագործակցել։

9.Մեկ փչացած խնձորը կարող է՞ փչացնել մեկ ամբողջ դույլ խնձորը։
Տարբեր դեպքերում տարբեր է։ Որոշ դեպքերում մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մեկ դույլ խնձորը, որոշ դեպքերում էլ հակառակը։

Թրաֆիքինգ

This image has an empty alt attribute; its file name is 2800dfb09ff0363200c0b8dd0932a531.jpg

Թրաֆիքինգը մարդակց շահագործումն է տարբեր եղանակներով։ Ըստ որոշ տվյալների՝ երկրագնդի բնակչությունից մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր տարի դառնում է շահագործման զոհ իր ծագման երկրում, և ևս մոտ մեկ միլիոն մարդ շահագործման է ենթարկվում փոխադրվելով այլ երկրներ։ Թրաֆիքինգը 21 — րդ դարի կարևորագույն խնդիրներից է։ Թրաֆիքինգի պատճառներ կարող են լինել՝ ընտանեկան բռնությունները, սոցիալական վիճակը, գենդերային անհավասարությունը և այլն։

Հասարակական հարաբերություններ և գործընթացներ

Ձեր կարծիքով կարելի՞ է օգուտի վրա հիմնված ընկերությունը համարել իրական ընկերություն։
Ոչ, քանի որ իսկական ընկերությունը չպետք է հիմնաված լինի օգուտի վրա։

Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երեխաներն արագ են փոխում իրենց ընկերներին, ինչո՞ւ։
Դա կախված է երեխայից, բայց կարող է լինել այդպես, քանի որ երեխաների հետաքրքրությունները կարող են փոխել։

Զրուցեք Ձեր տատիկների, պապիկների կամ տարեց ազգականների հետ և դուրս գրեք նմանություններ և տարբերություններ Ձեր և իրենց մանկության միջև։
Այն ժամանակ չկար համակարգիչներ, իսկ հիմա բոոր երեխաները ավելի շատ իրենց ժամանակը անց են կացնում սոց․ կայքերում, հեռախոսների դիմաց։

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար։ Ինչո՞ւ։
Մենք պատասխանատու չենք մեր ընկերների արարքների համար։ Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր արարքները, բայց ընկերները պետք է ճիշտ խորհուրդներ տան և սխալ արարքների դեպքում հասկացնեն սխալները։

Արդյո՞ք մենք պարտավոր ենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից։ Ինչո՞ւ։
Մենք պարտավոր ենք սխալ արարքների դեպքում ճիշտ խորհուրդներ տալ, բայց միշտ չէ, որ ընկերները ընդունում են մեր խոհուրդները։

Հասարակության սոցիալական կազմ

Ի՞նչ է հասարակությունը։
Մարդիկ որոնք ապրում են մեր շուրջ։

Ի՞նչ եք կարծում, մարդկային հասարակությունն ինչով է տարբերվում կենդանիների միավորումներից։
Մարդկաց խումբը կարող է զարգացնել մեր աշխարհը։

Ենթադրենք բարձրացել եք ավտոբուս և մաս կազմել ավտոբուսում եղած բազմության։ Ի՞նչ եք կարծում, դա խո՞ւմբ է, ինչո՞ւ։
Ոչ, քանի որ այդ մարդիկ միմյանց հետ կապ չունեն։

Մտածեք՝ ինչը կարող է տարբեր շերտերում բախումների պատճառ դառնալ։
Մաշկի գույնը, կրոնը, առտաքին տեսքը, տարբեր կարծիքները և այլն։

Մարդկանց միավորումների ի՞նչ տեսակներ գիտեք։
Կազմակերպություններ

Փողոցում հավաքված ամբոխը խումբ է թե ոչ։
Այո

Ինչ է համայնքը, ովքեր են ղեկավարում ձեր համայնքը։
Համայնքը մարդկանց խումբ է, որոնք ապրում են որոշակի տարածքում։ Համայնքը ղեկավարում է համայնքապետ։

Մարդու պահանջմունքները

Բոլոր մարդիկ, ինչպես նաև յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ինչ֊որ բանի կարիք ունի։ Կենդանի օրգանիզմների կարիքների ամբողջությունը անվանում են պահանջմունք։ Պահանջմունքների շնորհիվ կենդանի օրգանիզմները գոյատևում և զարգանում են։ Մարդիկ իրենց պահանջմունքները բավարարելու համար զբաղվում են որոշակի գործունեությամբ։

Մարդը և հասարակությունը

Հասարակության մեջ ամեն մեկը ունի իր տեղը։ Անձի դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով հասարակության առանձնահատկություններից։ Հասարակույան մեջ մարդը ապրում է սեփական հայացքներով, հարգաից է վերաբերվում մյուսների կարծիքներին և հարգում է նրանց ընտրությունը։ Շրջապատից կախված, մարդը փոխում է իր հայացքները թե՛ լավ, թե՛ վատ կողմերով։ Շրջապատը նպաստում է մարդու կազմավորմանը, ազդում է բնավորության վրա։
Մարդը բանական էակ է, որով տարբերվում է աշխարհի վրա մնացած կենդանի մարմիններից։ Աստված մարդուն ստեղծել է մտածելու ունակությամբ, որը չունեն կենդանիները։ Մարդիկ տարիների ընթացքում զարգանալով ավելի խելացի են դառնում։ Ժամանակի հետ մեկ տեղ նրանք ստեղծում են այնպիսի տեխնոլոգիաներ, որի մասին չեր կարող մտածել 100 տարի առաջ ապրող մարդը։ Համոզված եմ հետագայում ավելի նոր սարքեր կլինեն, որոնք կհեշտացնեն մարդու կյանքը։

Մարդկությունը և բնությունը

Մեր ժամանակներում մարդիկ սկսել են ավելի շատ մտածել բնության մասին։ Քիչ են օգտագործում պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ։ Սկսել են ավելի շատ օգտագործել թղթե իրեր, էկո պայուսակներ։ Հաճախ են կազմակերպվում բնության պահպանությանն ուղղված միջոցառումներ, որոնց մասնակցում են մի շարք մարդիկ։ Ստեղծվում են մեքենաներ, որոնք ավելի քիչ են ախտոտում բնությունը։ Մարդիկ օգտագործում են արևային վահանակներ, որի միջոցով վերցնում են արևի էներգիան և խնայում բնությունը։

Հասարակագիտություն

Մենք կատարեցինք մեր հասարակագիտության առաջին դասը։ Այս դասին մենք ծանոթացանք ուսուցչուհու, և դասի հետ։ Նաև քննարկեցինք որոշ թեմաներ ռասիզմի և նմանատիպ թեմաներ։ Այս դասը ինձ համար շատ հետաքրքիր էր և ես մյուս պատումներում կպատմեմ ավելի հետաքրքիր բաներ։