Թթվածնի քիմիական և ֆիզիկական հատկությունները

Թթվածնի ֆիզիկական հատկությունները
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում: Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝  100 ծավալ սառցաջրում 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի քայքայումից։
Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

Թթվածնի քիմիական հատկությունները
1. Փոխազդեցություն ծծմբի հետ

Լաբորատորիայում ծծմբի ռեակցիան թթվածնի հետ իրականացվում է քարշիչ պահարանում՝

ոլոռի  հատիկի չափ ծծումբը  գդալիկի մեջ տեղադրելով և տաքացնելով:  Սկզբում այն հալչում է, ապա այրվում՝  հազիվ նկատելի բաց կապույտ բոցով: Եթե գդալիկով ծծումբը իջեցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ծծումբը կայրվի  ավելի վառ բոցով:

2.Փոխազդեցություն ածխածնի հետ

Գդալիկի մեջ շիկացվում է ածխի կտորը և իջեցվում թթվածնով անոթի մեջ: Ածուխը ավելի է շիկանում և արագ այրվում՝ անջատելով ջերմություն:

3.Փոխազդեցություն ֆոսֆորի հետ

Երկաթե գդալիկի մեջ կարմիր ֆոսֆորը լցվում, տաքացվում և  իջեցվում է թթվածնով անոթի մեջ: Այն այրվում է պայծառ բոցով՝ առաջացնելով  սպիտակ ծուխ:

1 .Փոխազդեցություն մագնեզիումի հետ

Պինցետի ծայրով մագնեզիումի ժապավենը պահվում է  օդում՝ մոտեցնելով այրվող մարխը, մագնեզիումը այրվում է, հեռացվում է մարխը, որի ընթացքում այն  շարունակում է այրվել օդում կուրացնող բոցով:

2.Փոխազդեցություն պղնձի հետ

Շիկացնելով պղնձե լարը թթվածնի միջավայրում կամ օդում՝ այն օքսիդանում է, բայց լույս կամ ջերմություն չի անջատվում:



Թթվածին

Բնութագրեք թթվածին քիմիական տարրը՝ ըստ հետևյալ պլանի
ա) Քիմիական նշան-O
բ) Հարաբերական ատոմային զանգված-16
գ) Դիրքը պարբերաական համակարգ-2 պարբերություն, 2-րդ շարք, 5 խումբ, գլխավոր ենթախումբ
դ) Ատոմի կառուցվածք-2, 6
ե) Վալենտականությունը-2

Բնութագրեք թթվածին պարզ նյութը՝ ըստ պլանի
ա) Քիմական բանաձև-O2
բ) Հարաբերական մոլեկուսային զանգված-32
գ) Մոլային զանգված-32գ/մո

Կոռուպցիա

Կոռուպցիան միջոց է, կատարելու արգելված բանը փողի միջոցով։

Հանրային հատվածի կոռուպցիա․ Հանրային հատվածը կառավարությունն ու նրա ապակենտրոնացված ստորաբաժանումներն են, որոնք օգտագործում են պետական միջոցները և մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք միտված են քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Այս մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում կատարված որևէ չարաշահում հանրային բաժնի կոռուպցիա է։ Այն կարող է դրսևորվել կաշառակերությամբ, նեպոտիզմով և այլն։

Մասնավոր հատվածի կոռուպցիա․ Մասնավոր հատվածը ընդգրկում է ցանկացած կառույց կամ ընկերություն, որը չի վերահսկվում հանրային բաժնի կողմից և որը ունի սեփական ֆինանսական միջոցներ։ Մասնավոր բաժնի կոռուպցիան սահմանվում է, որպես տվյալ կառույցի ներսում գործող որևէ խմբի կայացրած որոշումների կամ գործողությունների այնպիսի շրջանակ, որոնք հանդիսանում են վստահված լիազորությունների չարաշահում։

Քաղաքական կոռուպցիա․ Քաղաքական որոշումներ կայացնողների կողմից քաղաքականությունների, ինստիտուտների և ընթացակարգերի մանիպուլյացիա ռեսուրսների բաշխման և ֆինանսավորման գործում,որով քաղաքական որոշումներ կայացնողները չարաշահում են իրենց դիրքը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, կարգավիճակը և հարստությունը։

Գիրքը՝ նվեր

Գիքրը ըստ ինձ ավենալավ նվերն է, որը կարելի է նվիրել ցանկացած տարիքի մարդու, քանի որ գիքը մեզ շատ բան է տալիս ասեմ ավելի հենց գիրքն է մեզ օգնում ճիշտ ապրել և ցանկացած բարդ իրավիճակում օգնում շուտ կողմնորոշվել։ Գիրքը ամենալավ բաներից մեկն է, որը մարդ կարող էր ստեղծել։ Մարդիկ ինչքան շատ գիրք են կարդում, այդքան շատ զրուցելու թեմա են ունենում ընկերների հետ։ Պետք է կարդալ․․․

Փաստեր Հնդկաստանի և Չինաստանի մասին

Հնդկաստան
1.Հնդկաստանում որդիներն ավելի շատ են գնահատվում, քան դուստրերը:
2.Դեռ 2000 տարի առաջ Հնդկաստանը սկսեց ձեռնափայտից շաքար ստեղծել:
3.Հնդկաստանում կանանց արգելվում է ազատ շփվել տղամարդկանց հետ:
4. Նույնիսկ Հնդկաստանի այն տներում, որտեղ սեղան կա, մարդիկ հատակին ուտում են:
5.Հնդկաստանում դիակները ամենից հաճախ այրում են:
6.Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:
7.Վերջին 10.000 տարում Հնդկաստանը չի գրավել ոչ մի պետություն:
8.Հնդկաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մզկիթների քանակով: Այնտեղ կառուցված է մոտ 300 հազար մզկիթ:
9.Եվրոպական լեզուների մեծ մասը, ինչպես նաև ռուսերենը հնդկական ծագում ունեն:
10.Հնդկաստանում է ստեղծվել ամենաառաջին համալսարանը, մ.թ.ա. 700 տարի առաջ: Այն ունեցել է մոտ 10.5 հազար ուսանող:

Չինաստան
1.Չինաստանը համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթությունը:
2.Չինաստանը մեղավոր է Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտվածության 29% -ի համար:
3.Չինաստանում կա մի կայք, որտեղ դուք կարող եք շաբաթական 31 դոլարով աղջիկ վարձել:
4.Հին Չինաստանի դիցաբանությունն ասում է, որ հայելին պաշտպանում է տունը:
5.Չինական պատը տեսանելի է տիեզերքից:
6.Ավելի քան 35 միլիոն գյուղացիներ ապրում են քարանձավներում: Շատ քարանձավային տներ ժառանգություն են, իսկ դրանց արժեքը կարող է հասնել 45,000 ԱՄՆ դոլարի:
7.Չինաստանում համացանցի կախվածություն ունեցող դեռահասների համար կան հատուկ վերականգնողական ճամբարներ:
8.Կան տասներկու կենդանիներ, համապատասխան յուրաքանչյուր ամսվան։ Ըստ գրառումների, Բուդդան տարվա 12 ամիսները կոչել է այն կենդանիների անուններով, որոնք նրան այցելել են մինչ նա կլքեր երկիրը:
9.Պեկինում օդ շնչելը նույնն է, ինչ օրական 21 ծխախոտ ծխելը:
10.Որպեսզի Չինաստանի զինվորականները գլուխը միշտ բարձր պահեն, նրանց օձիքում մշտապես ասեղ կա: