Մարդը և հասարակությունը

Հասարակության մեջ ամեն մեկը ունի իր տեղը։ Անձի դերը հասարակության մեջ սահմանվում է ելնելով հասարակության առանձնահատկություններից։ Հասարակույան մեջ մարդը ապրում է սեփական հայացքներով, հարգաից է վերաբերվում մյուսների կարծիքներին և հարգում է նրանց ընտրությունը։ Շրջապատից կախված, մարդը փոխում է իր հայացքները թե՛ լավ, թե՛ վատ կողմերով։ Շրջապատը նպաստում է մարդու կազմավորմանը, ազդում է բնավորության վրա։
Մարդը բանական էակ է, որով տարբերվում է աշխարհի վրա մնացած կենդանի մարմիններից։ Աստված մարդուն ստեղծել է մտածելու ունակությամբ, որը չունեն կենդանիները։ Մարդիկ տարիների ընթացքում զարգանալով ավելի խելացի են դառնում։ Ժամանակի հետ մեկ տեղ նրանք ստեղծում են այնպիսի տեխնոլոգիաներ, որի մասին չեր կարող մտածել 100 տարի առաջ ապրող մարդը։ Համոզված եմ հետագայում ավելի նոր սարքեր կլինեն, որոնք կհեշտացնեն մարդու կյանքը։

Оставьте комментарий