Անբան նապաստակը

Լինում է ,չի լինում, մի անբան նապաստակ է լինում: Էս նապաստակի մի ականջը կարճ է լինում, մյուսը` իսկի չի լինում: Էդ չեղած ականջը խուլ է լինում, մյուս ականջն էլ ոտքի տակ է ընկնում: Ընկնում է, ընկնում ու կորում է: Անականջ նապաստակը հանդիպում է մի ականջավոր սոսնձի: Սոսինձն իր ականջները տալիս է նապաստակին, նապաստակն էլ իր ոտքն է տալիս սոսնձին: Սոսինձը ոտքն առնում ու փախչում է: Նապաստակն էլ ոտքի փոխարեն ականջներն է մարզում։ Ականջներով քայլում է քայլում, չղջիկների տուն է գնում: Գնում է, գնում, նրանց հետ գլխիվայր քուն է մտնում: Դու մի ասի, էս չղջիկները նրան հավանելիս չեն լինում ու անունը դնում են անբան Հուռի:  Էս Հուռի նապաստակն ամբողջ օրը ականջն է ծամում ու պարապ-սարապ վիզը կախ վեր ընկնում,մնում շշմած  և  երգում  պամ, պամ , պամ  ,պամ  ,պամ , պամ  ,պամ , լա , լա,  լա , լա , լա,  լա , լա , լա  ,և  այդպես  վերջացավ  այս  պատմությունը։

 

Оставьте комментарий